Հայաստանում կիրականացվի «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» ծրագիրը 8 սեպտեմբերի 2009 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել է «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» ծրագիրը:Ծրագիրը, որի նպատակն է աշակերտներին հաղորդ դարձնել Սուրբ Պատարագի խորհրդին եւ երգեցողությանը, իրականացվելու է երեք փուլերով` տարածաշրջանային, մարզային եւ հանրապետական: Հայոց Եկեղեցու թեմերի, տեղական ինքնակառավարման մարմինների կրթության բաժինների եւ նրանց կողմից լիազորված անձանցից ձեւավորված տարածաշրջանային հանձնախմբերը, մասնակցելով միջոցառումներին, տարածաշրջանից ընտրելու են լավագույն դպրոցը: Հաղթող ճանաչված դպրոցները մասնակցելու են մարզային փուլին, ապա հանրապետական փուլին` եզրափակիչ եռօրյա մրցույթ-փառատոնին, որն անցկացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Եզրափակիչ փուլի ավարտին ընտրվելու են հաղթողներ «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում, իսկ գլխավոր` «Հայրապետական մրցանակ»-ը շնորհվելու է լավագույն միջոցառում ներկայացրած դպրոցին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |