Ջրհեղեղը Թուրքիայում ամենահզորն է վերջին 80 տարվա ընթացքում

PanARMENIAN.Net - Առնվազն 23 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած հզոր ջրհեղեղի պատճառով: Եվս մի քանիսը համարվում են անհետ կորած:



Առավելապես տուժել են Ստամբուլի որոշ շրջաններն ու մերձակայքը: Պատճառը երկու օր տեւած հորդառատ անձրեւներն էին` ամենաուժեղը վերջին 80 տարում: Ըստ հաղորդագրությունների, Թուրքիայի շրջաններից մեկու ընդամենը երկու ժամում 24 սմ տեղումներ են գրանցվել:



Ստամբուլի քաղաքապետարանի փոխղեկավար Հիկմետ Չաքմակը կատարվածն աղետ է համարել: Մոտակա քաղաքներում ջրով են հեղեղվել ճանապարհները, տները եւ հողատարածքները: Երկու կամուրջ է փլվել:



Մոտակա օրերին, ըստ կանխատեսումների, Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում անձրեւային եղանակը կպահպանվի: Հեղեղումների արդյունքում ջրի տակ են հայտնվել Ստամբուլի արեւմտյան շրջանները, սակայն քաղաքի կենտրոնը գործնականում չի տուժել:



Ըստ թուրքական մամուլի, աղետի հետեւանքով առնվազն 30 մարդ է զոհվել: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին, տուժածների թվում Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներ չկան:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---