Իրանը թույլ չի տա, որ առանց իր մասնակցության պայմանավորվածություններ կնքվեն Կասպից ծովի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Իրանը թույլ չի տա, որ առանց իր մասնակցության պայմանավորվածություններ կնքվեն Կասպից ծովի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթակին: Նրա խոսքերով, մերձկասպյան պետությունների առաջիկա գագանթանժողովը Աքտաույում հակասում է Իրանի ազգային շահերին:



Պաշտոնական Թեհրանը մտահոգված է այն հանգամանքով, որ իր ներկայացուցիչները չեն հրավիրվել մերձկասպյան երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:



Այս առնչությամբ, Մոսկվայում անընդունելի են համարում Իրանի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք ասում են, որ չորս մերձկասպյան երկրների` ՌԴ-ի, Ղազախստանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի ղեկավարների հանդիպումն իրավասու չէ:



«Այս դեպքում հանդիպում են ԱՊՀ-ին անդամակից երկրները: Նման հանդիպումներ տարբեր ձեւաչափերով բազմիցս են անցկացվել»,-«Ինտերֆաքսին» է հայտարարել դիվանագիտական աղբյուրը Մոսկվայում: Ըստ աղբյուրի, Կասպից ավազանում համագործակցության մասին ոչ մի փաստաթուղթ, որ անհնար լիներ ստորագրել առանց Իրանի, Աքտաույում չի ստորագրվելու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---