Կիպրոսում հայոց լեզու կդասավանդեն

PanARMENIAN.Net - Կիպրոսի Կրթության եւ մշակույթի նախարարության կրթական կենտրոններում այս ուսումնական տարվանից հայոց լեզու կդասավանդեն: Պարապմունքների շրջանակներում ուսանողներն ու դպրոցականները հայոց լեզվի քերականության հիմնարար կանոնների դասընթացներ կանցնեն, որից հետո կկարողանան բանավոր եւ գրավոր հաղորդակցվել հայերենով, գրում է Gibrahayer-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---