Ռոման Բալայանը սկսել է նոր ֆիլմի նկարահանումները

PanARMENIAN.Net - Յալթայում սկսվել են Ալեքսանդր Գրինի «Ալ առագաստներ» համանուն պատմվածքի մոտիվներով ֆիլմի նկարահանումները: Դասական ստեղծագործության նոր մեկնաբանությունը ստանձնեց հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ռոման Բալայանը:



Այսօր Յալթայի կինոստուդիայում անցնում է նկարահանման առաջին օրը` դրա համար նախատեսված է ընդամենը 36 օր, հայտնեց Յալթայի կինոստուդիայի մամլո քարտուղար Օլգա Վոլոդչենկոն: Հետագայում նկարահանումները կշարունակվեն Կիեւում



Ասոլի դերում հանդես կգա երիտասարդ դերասանուհի` Վերոնիկա Իվաշչենկոն, որը նկարահանվել է «Գլյանեց», «Ռանետկի» ֆիլմերում, իսկ գնդապետ Արթուր Գրեյի դերը կկատարի Ալեքսանդր Բուխարովը, հայտնի «Թագավորի ծառա», «Գելխեղդը», «Պարոնայք սպաներ», «Փրկել կայսրին» ֆիլմերից: Ֆիլմում հանդես կգան նաեւ Ալեքսանդր Լազարեվ-կրտսերը, Սեմեն Ֆուրմանը, Մրխայիլ Սվետինը, Էվկլիդ Կյուրդզիդիսը, Յուրի Ստոյանովը եւ Ալբերտ Ֆիլոզովը: Հատուկ այդ նկարահանումների համար Աղվեսի ծովախորշում, Կոկտեբելի տակ կառուցեցին մի ամբողջ քաղաք մոտ 1 հազար քառակուսի մետր տարածքով, նշեց Վոլոդչենկոն: Գրինի հորինած Լիս ծովափնյա քաղաքի բեմանկարները պատրաստված են կուբա-միջերկրական ոճով, հաղորդում է Analitika.at.ru-ն:



Նոր ֆիլմը` ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի, «Ինտեր Մեդիա Պրոդակշն» ստուդիայի, «Ուկրտելեֆիլմթրեսթ» եւ «Պրոնտո Ֆիլմի» համատեղ նախագիծն է:



«Ալ առագաստներ» առաջին ֆիլմը «Մոսֆիլմի» արտադրությունն էր եւ դուրս էր եկել էկրաններ 1961թ. Ռեժիսորն էր Ալեքսանդր Պտուշկոն: Դեռատի Ասոլի դերը կատարեց Անաստասիա Վերտինսկայան` դա նրա առաջին դերն էր: Արթուր Գրեյի դերում հանդես եկավ Վասիլի Լանովոյը: Ֆիլմի նկարահանումները նույնպես կատարվում էին Յալթայում, Կոկտեբելում, նաեւ Բաքվում եւ Պիցունդայում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---