Երեւանում բացվել է կինոօպերատոր Արթուր Մանուչարյանի լուսանկարչական ցուցահանդեսը10 սեպտեմբերի 2009 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Երեւանում` «Նարեկացի» մշակույթի կենտրոնում այսօր բացվել է կինոօպերատոր Արթուր Մանուչարյանի լուսանկարչական ցուցահանդեսը, որին ներկայացվել են հայ միջնադարյան ճարտարապետական ժառանգության եւ Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներ: «Այս ցուցահանդեսը հնգամյա աշխատանքի արդյունք է: Ես որոշեցի այս անգամ իմ ցուցահանդեսը նվիրել Հայաստանին: Այստեղ ներկայացված են Հայաստանի անհայտ, գրեթե ավերված եկեղեցիներ ու ճարտարապետական հուշարձաններ, որոնք երկրի խուլ անկյուններում են գտնվում: Այս ցուցահանդեսի իմաստը նրանում է, որպեսզի մարդիկ տեսնեն այդ ճարտարապետական ժառանգությունը եւ իրենց ներդրումը կատարեն դրա պահպանման գործում»,- նշել է Մանուչարյանը ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:Ցուցահանդեսին ներկայացված են 36 լուսանկարներ, որոնց մի մասը տպագրվել են «Տպավորություններ Հայաստանից» գրքում, որը պատմում է Հայաստանի 8 ճարտարապետական հուշարձանների մասին: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 18-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |