«Ժառանգություն» կուսակցությունում ընթացող զտումները չեն համապատասխանում օրենքի տառին

PanARMENIAN.Net - «Ես այսօր էլ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահն եմ, քանի որ ինձ հեռացնելու վերաբերյալ վարչության որոշումը չի համապատասխանում օրենքի տառին»,-այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության արդեն նախկին փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը:



Ըստ Արիստակեսյանի, այդ որոշմամբ վարչության անդամները խախտել են «Կուսակցությունների մասին» օրենքի համապատասխան կետերը: Նա հավելել է նաեւ, որ ըստ կանոնադրության, կուսակցության վարչությունը իրավունք չունի հեռացնելու կուսակցության անդամին առանց իր ներկայության: «Բացի այդ, վարչությունն ընդհանրապես իրավունք չունի հեռացնելու Վարդան Խաչատրյանին, Զոյա Թադեւոսյանին ու ինձ, քանի որ մենք ընտրվել ենք համագումարում եւ միայն համագումարն իրավունք ունի չեղյալ հայտարարել իր որոշումը»,-ասել է նա:



Լրագրողների այն հարցին, թե ինչ են պատրաստվում անել կուսակցական գործիչները, Արիստակեսյանը նշել է, որ իրենք մտադիր են դիմել ՀՀ արդարադատության նախարարություն` այս որոշումը չեղյալ հայտարարելու համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---