Հայաստանում Ռուսական խոսքի օրվա անցկացումը բարի ավանդույթ է դառնում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է ԱՊՀերկրներում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ գործերով դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինին: Նա Երեւանում է այս օրերին Հայաստանում անցկացվող »Ռուսական խոսքի օրերի» շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բարձր հովանավորությամբ: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ «Ռուսական խոսքի օրերի» անցկացումը մեր երկրում դառնում է բարի ավանդույթ եւ հումանիտար ոլորտում երկկողմ համագործակցության անբաժանելի մասը: Կողմերը հատուկ շեշտել են ռուսաց լեզվի դերը` որպես միջմշակութային հաղորդակցության կարեւոր միջոցի: Հանրապետության նախագահն ասել է, որ ռուսերենի դասավանդումը Հայաստանի բոլոր միջնակարգ ուսումնական հաստատություններում համարվում է պարտադիր, նաեւ քայլեր են ձեռնարկվում բուհերում ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:



Խոսվել էնաեւ Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանի գործունեության, համատեղ կրթական, մշակութային ծրագրերի իրականացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության նոր հնարավորությունների մասին: Սերժ Սարգսյանը մեծ նշանակություն է տվել հումանիտար ոլորտում գործակցությանը եւ ընդգծել, որ այն նպաստում է երկու ժողովուրդների էլ ավելի մերձեցմանը, հոգեպես հարստացնում եւ ամրապնդում է երկու երկրների բարեկամությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---