Երեւանի քաղաքապետարանն արգելել է «Հանրապետություն» կուսակցությանը հանրահավաք անցկացնել սեպտեմբերի 21-ին

PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` սեպտեմբերի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին:



Ըստ իրազեկումների` նախատեսվում է զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, որոնք կմեկնարկեն հանրահավաքով - կավարտվեն երթով:



Իրազեկումները քննարկվել են սեպտեմբերի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում` իրազեկումների հեղինակի բացակայությամբ:



Քննարկման արդյունքում Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն ընդունեց Արտակ Զեյնալյանի` սեպտեմբերի 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին Մատենադարանին հարող տարածքում զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին իրազեկումները: Միաժամանակ, առաջնորդվելով <«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր - ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, ըստ որի` նշված օրը, ժամին եւ նշված վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը, քաղաքապետարանն արգելեց սեպտեմբերի 21-ին զանգվածային միջոցառման անցկացումը:



«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` իրազեկումների հեղինակը պատշաճ կարգով ծանուցվել է կայացված որոշումների մասին: Որոշումները փակցվել են նաեւ Եր-անի քաղաքապետարանի` քաղաքացիների ընդունելությունների սրահում` դրա համար նախատեսված եւ բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում, ասվում է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---