Լեւոն Արոնյանը ժամկետից շուտ հաղթող է ճանաչվել Բիլբաոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Բիլբաոյի «Մեծ սաղավարտի» 5-րդ եզրափակիչ փուլում սպիտակներով հաղթել է Իսպանիայի ներկայացուցիչ Սերգեյ Շիրովին եւ հավաքելով 12 միավոր անհասանելի է դարձել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի համար, որն ոչ ոքի է խաղացել իր հայրենակից Սերգեյ Կարյակինի հետ:



Վերջին 6-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ, իսկ Գրիշչուկը նույնպես սեւերով ուժերը կչափի Գրիշչուկի հետ:



Մրցաշարային դասավորությունը 5-րդ փուլից հետո` Արոնյան-12, Կարյակին-6, Շիրով-2:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---