Ադրբեջանին կարող են երեք տարով զրկել Եվրատեսիլ մրցույթին մասնակցելու իրավունքից

PanARMENIAN.Net - Եվրատեսիլ երգի մրցույթի մրցավարային խմբի անդամները սեպտեմբերի 11-ին հավաքվեցին Օսլոյում, որպեսզի որոշում ընդունեն Եվրատեսիլ 2009 մրցույթին հայ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին քվեարկած ադրբեջանցի քաղաքացիներին հարցաքննության ենթարկելու վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է մրցույթի գործադիր տնօրեն Սվանտե Սոկսելիուսը: Նրա խոսքով, խմբի որոշումը կուղարկվի Եվրոպական հեռարձակման միության հեռուստատեսային կոմիտե, որը մոտակա օրերին կհրապարակի վերջնական որոշումը: Ինչպես նշեկ է Սվանտե Սոկսելիուսը, Ադրբեջանին առաջադրված մեղադրանքները կհանվեն կամ էլ նրան կմեղադրեն մրցույթի կանոնները խախտելու մեջ եւ երեք տարով կզրկեն մասնակցության իրավունքից:



Եվրատեսիլի մրցավարային խմբի մեջ մտնում են պատվիրակներ Ռուսաստանից, Սերբիայից, Նորվեգիայից, Իսպանիայից, Հոլանդիայից, Իռլանդիայից եւ 2 ներկայացուցիչ Շվեդիայից, հաղորդում է Radio Free Europe-ը:



Ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննության է կանչել 43 քաղաքացիների, ովքեր Եվրատեսիլ 2009 մրցույթին քվեարկել էին հայ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին: Ադրբեջանի պաշտոնական անձինք հերքում են այդ փաստը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---