Ֆինանսատնտեսական ճգնաժամը դանդաղեցրել է բարեփոխումների իրականացման գործընթացը Հայաստանում

PanARMENIAN.Net - Թոշակային հիմնադրամի բարեփոխման վերաբերյալ օրենսդրական փաթեթը Աժ կներկայացվի մինչեւ տարեվերջ, այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, բարեփոխումների նախապատրաստմանը նախորդել է եռամյա աշխատանքը միջազգային մասնագետների հետ, որի արդյունքում ընտրվեց «բարեփոխման հայկական մոդելը»: «Թոշակի բարեփոխումը ամենաբարդ բարեփոխումներից մեկն է, քանի որ անմիջական կապ ունի բոլոր ոլորտների հետ»,-ասել է նա:



Ոչ պակաս կարեւոր բարեփոխում է, ըստ Սարգսյանի, երրորդ կողմի ռիսկերի պարտադիր ապահովագրությունը, որի վերաբերյալ օրենսդրական փաթեթը եւս Աժ քննարկմանը կներկայացվի մինչեւ տարվերեջ:



«Արմատական փոփոխություններ կկատարվեն կրթական ոլոտում, ինչը պայմանավորված է առաջին հերթին պետական գործառույթներով»,-ասել է վարչապետը: Նա պարզաբանել է, որ բարեփոխումը ենթադրում է պետպատվերի պայմանների ձեւավորման շտկում` ինչ նպատակով են որոշվում պետպատվերի տեղերը, ինչպես է օգտագործվում ֆինանսավորումը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ պետպատվերի ձեւավորման համակարգը պետք է առավելագույնս պարզ ու հստակ լինի, իսկ բարեփոխումները հասարակական քննարկման ներկայացվեն:

Բարեփոխումները կանդրադառնան նաեւ առողջապահության ոլորտի վրա, ինչը թույլ կտա բարելավել ծառայությունների որակը, ասել է Սարգսյանը: «Արդեն հաստատվել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը եւ միջոցառումների ժամանակացույցը»,-ասել է նա:



Հակակոռուպցիոն բարեփոխումները ազգային մրցունակության ապահովման բաղադրիչներից մեկն է, գտնում է վարչապետը: Այս հարցում, ըստ նրա, զգալի աջակցություն է ցուցաբերվում ԵՄ-ի կողմից` ՀՀ-ում շահերի բացահայտման ինստիտուտի ներդրման համար: «Մշակվել է երկրորդ հակակոռուպցիոն ծրագիրը, որն արդեն ներկայացվել է նախագահին, իսկ նրա կողմից հավանություն ստանալուց հետո այն եւս կներկայացվի ԱԺ»,-ասել է Սարգսյանը:



Սակայն, ըստ վարչապետի, ճգնաժամը դանդաղեցրել է բարեփոխումների իրականացման գործընթացը Հայաստանում: «2009թ. բարեփոխաման տեմպերը զգալիորեն դանդաղեցին ճգնաժամի պատճառով, իսկ այժմ անհրաժեշտ է նոր թափ հավաքել դրանց իրականացման համար»,-ասել է նա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---