Հայաստանի Շիրակի եւ Ռուսաստանի Ուլյանովսկի մարզերը կխորացնեն երկկողմ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Այսօր ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյաննընդունել էՌուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի նահանգապետ Սերգեյ Մորոզովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքումՀՀ վարչապետը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության առանձին սուբյեկտների հետ գործակցության զարգացումը:



Ուլյանովսկի մարզի նահանգապետը ՀՀ վարչապետին է ներկայացրել Շիրակի մարզի հետ հարաբերությունների զարգացման ոլորտում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես` ավտոմեքենաշինության, գյուղատնտեսության ու վերամշակող արտադրության, ինչպես նաեւ տեքստիլ արդյունաբերության, շինարարության ու հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ:



Կարեւորվել է Ուլյանովսկի ու Շիրակի մարզերի միջեւ մշակութային ու հումանիտար բնագավառներում կապերի խորացումը:



Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի Դաշնության բուհերում Հայաստանի Հանրապետության ավիացիոն կադրերի պատրաստման հնարավորությանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---