ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կհամագործակցի «Կասպերսկու Լաբորատորիայի» հետ16 սեպտեմբերի 2009 - 23:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց «Կասպերսկու Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու եւ «Սոֆթ Լայն» ընկերության գլխավոր տնօրեն Ռուսլան Բելոուսովի գլխավորած պատվիրակություններին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները Հայաստանում եւ Կասպերսկու Լաբորատորիայի հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները: Նախարարը, ողջունելով հյուրերին, նշեց, որ Կասպերսկու Լաբորատորիայի` կրթության ոլորտում իրականացրած ծրագրերը, որոնք հայտնի են աշխարհում եւ բավականին արդյունավետ են, տարածում են ստացել նաեւ Հայաստանում: «21-րդ դարում համակարգչային գիտելիքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետումը ոչ թե մասնագիտական բնույթի պետք է լինի, այլ համատարած, համընդհանուր եւ հասարակության մեջ առանձնահատուկ ուշադրության արժանանա»,-նշեց Ա. Աշոտյանը: Հասարակության համակարգչային գիտելիքների բարձրացման խնդիրը պետք է դրվի հանրակրթական դպրոցից, եւ նախարարությունն այդ ուղղությամբ այսօր էլ աշխատում է խոշոր բիզնես կառույցների, մասնավորապես Մայքրոսոֆթ ընկերության եւ այլ կազմակերպությունների հետ եւ պատրաստ է նույն մեխանիզմներով աշխատել նաեւ ապագայում այլ կառույցների հետ, եթե, իհարկե, այդ ամենը բիզնեսի սոցիալական պատասխանատվության շրջանակում է: Եվգենի Կասպերսկին ներկայացրեց, որ ընկերության գործունեությունը հիմնականում երեք ուղղությամբ է` բիզնես, ուսուցում եւ տեղեկատվական անվտանգություն: Վերջինիս հետ կապված` ընկերությունը համագործակցում է աշխարհի տարբեր երկրների հետ: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում հիմնական գործընկերը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է, որի հետ իրականացվում են համատեղ ծրագրեր: Նշվեց, որ հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կիրականացվեն նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անվտանգության հարցերի վերաբերյալ դասընթացներ, կկազմակերպվեն սեմինարներ, կոնֆերանսներ եւ մրցույթներ: «Համակարգչային գիտելիքների, տեղեկատվական անվտանգության բարձրացման տեսանկյունից ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ավելի հաստատ նայել ապագային: Համապատասխան առաջարկությունների դեպքում նախարարությունը պատրաստ է հանրակրթական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնել ներկայացված կրթական ծրագրերի փաթեթները, եթե դրանք, իհարկե, համապատասխանում են մեր կրթական չափորոշիչներին»,- հավաստիացրեց նախարարը: Հանդիպման ավարտին քննարկվեցին նաեւ արտոնագրված հակավիրուսային պաշտպանության միջոցների ներդրմանը , «Սոֆթ Լայն» ընկերության գործունեությանը եւ ուսումնական նոր ծրագրերին վերաբերող հարցեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |