Սինգապուրի տնտեսական «հրաշքի» հեղինակը հանդիպում կունենա հայ գործարարների հետ

PanARMENIAN.Net - Ս.թ. սեպտեմբերի 17-19-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն : Այցը տեղի կունենա ՀՀ ազգային մրցունակության խորհրդի աջակցությամբ: Այցի ընթացքում Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սինգապուրի ավագ նախարարը կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ: Լի Կուան Յուն կմասնակցի ՀՀ ազգային մրցունակության խորհրդի նիստին, որը կվարի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Նախատեսված է նաեւ Լիան Կուան Յուի հանդիպումը հայ գործարարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---