Մարտի 1-ի գործով դատավարություններին մասնակցած բոլոր անձինք ցուցարարների ճնշմանն են ենթարկվել

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության վարչության ղեկավար, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին, հայտնել է, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ դատավարությունների վրա մեծապես ազդել են անցկացված ցույցերն այն դատարանների շենքերի դիմաց, որտեղ ընթանում էին դատական լսումները:



«Դատավարության բոլոր մասնակիցները, դատավորները, դատախազները, վկաները ճնշման զոհն են դարձել: Եթե որեւէ մեկը մեղադրյալների կողմնակիցներին դուր չեկող ցուցմունքներ էր տալիս, ապա դահլիճից նրանց հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ էին հնչում»,- նշել է Նիկոյանը` ընդգծելով, որ եթե այդ ճնշումը չլիներ, ապա դատավճիռները կարող էին փոքր-ինչ այլ լինել:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---