Հայաստանը մտադիր է գործել Ազատ առեւտրի մասին պայմանագրին միանալու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Երեւանում ընթանում է Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի 10-րդ նիստը, որի շրջանակներում կքննարկվեն հայկական կողմի հետ Եվրահանձնաժողովի խորհրդատվական խմբի համագործակցությանն առնչվող հարցերը, ինչպես նաեւ «Արեւելայն գործընկերություն» եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության նախաձեռնությունները: Բացի այդ կքննարկվեն նաեւ հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հարցը: «Այդ հարցերը կքննարկվեն նաեւ այս նիստում, եւ մենք կլսենք, թե ինչպիսին է եվրոպական կողմի պատկերացումը մեր մասին»,-լրագրողներին է ասել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:



Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում կքննարկվի երկրում մակրոտնտեսական իրավիճակը, այդ թվում ուշադրության կենտրոնում կլինի նաեւ ՀՀ հակաճգնաժամային քաղաքականությունը եւ ԵՄ աջակցությունն այդ գործում, ասել է նախարարը: Ըստ նրա, կքննարկվեն նաեւ բոլոր կարեւոր ոլորտները` էներգետիկա, տարածաշրջանի անվտանգություն, ենթակառուցվածքների զարգացում:



Նախարարը հավելել է նաեւ, որ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում կմշակվի նոր ծրագիր, որոով առանձնակի դեր կհատկացվի Ազատ առեւտրի մասին պայմանագրին, բանակցություններ կսկսվեն եվրոպական կողմի հետ` այդ պայմանագրին միանալու առաջին փուլի կազմակերպման համար:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---