«ՀայՖեստ» ութօրյա թատերական փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին Երեւանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-8 Երեւանում Հայաստանի նախագահի հովանավորությամբ եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա «ՀայՖեստ» յոթերորդ թատերական փառատոնը:



Փառատոնին կմասնակցեն 33 թատրոններ 22 երկրներից, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Իսլանդիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Սլովենիայից, Լեհաստանից, Իրանից եւ այլն: Փառատոնի շրջանակներում երեւանյան 16 թատերական բեմերում կցուցադրվի 50 ներկայացում:



«Հայ Ֆեստի» կազմակերպիչները երեւանյան հանդիսատեսին հնարավորություն կընձեռեն տեսնելու աշխարհի հայտնի թատրոնների ներկայացումները` Ֆիլիպ Ժանտի Թատրոն (Ֆրանսիա), Տրիքստեր (Շվեյցարիա), Կրեդո (Բուլղարիա): Փառատոնին, բացի դրանից, կմասնակցեն հայտնի միջազգային թատերական փորձագետներ` Նոել Վիտսը, Պիտ Բրուքսը Գեղարվեստի լոնդոնյան համալսարանից, Յանա Պրեկովան թատերական ու բեմական գեղանկարչության Պրահայի կվադրեինալեից, Դավիթ Բուրմանը` ԿուկԱրտ պետերբուրգյան փառատոնի տնօրենը:



Այս տարի «Հայ Ֆեստ» փառատոնը կբացի բուլղարական Կրեդո թատրոնը «Շինել» բեմադրությամբ` ըստ Նիկոլայ Գոգոլի համանուն ստեղծագործության:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---