Բարսելոնայում կանգնեցվել է հայ-կատալոնական բարեկամությունը խորհրդանշող խաչքար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Բարսելոնայի Թագավորական պալատի հարեւանությամբ գտնվող հրապարակում տեղի ունեցավ հայ-կատալոնական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի` խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությունը:



Միջոցառմանը, որը կազմակերպված էր ՀՀ քաղաքացի Դավիդ Համբարձումյանի ղեկավարած «Հայաստանի ընկերները» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, իր օրհնությունը բերեց Իսպանիայի եւ Պորտուգալիայի Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակի ընհանուր փոխանորդ Տեր Սասուն Զմրուխտյանը, ներկա էին Կատալոնիայի Խորհրդարանի պատգամավորներ, Բարսելոնայի քաղաքապետի անձնական ներկայացուցիչը, Բարսելոնայի շրջանում բնակվող մոտ 500 ՀՀ հայրենակիցներ, ինչպես նաեւ` ՀՀ հյուպատոս Մհեր Բադալյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---