ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնի միակ թեկնածու է ընտրվել Իրինա Բոկովան

PanARMENIAN.Net - Փարիզում քվեարկության հինգ փուլերից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամները Իրինա Բոկովային ընտրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածու:



«Ի.Բոկովան, որը ներկայացնում է Բուլղարիան, ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Նրա թեկնածության օգտին 31 քվե է տրվել»,-ասել է Գործադիր խորհրդի նախագահ Օլաբիյա Բաբալոլա Ժոզեֆ Յաին քվեարկության հինգերորդ փուլից հետո:



ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի տնօրենի պաշտոնում ճապոնացի Կոիտիրո Մացուրայի երկրորդ ժամկետը լրանում է 2009թ. նոյեմբերին: Նա ընտրվել էր 1999թ. եւ վերընտրվել էր 2005-ին:



Ի.Բոկովայի թեկնածությունը կներկայացնի Գլխավոր կոնֆերանսի քննարկմանը, որը պետք է հաստատի նոր գլխավոր տնօրենին: Բոկովան կդառնա առաջին կինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում:



Ի. Բոկովան ծնվել է 1952թ. Սոֆիայում: Այժմ նա Բուլղարիայի դեսպանն է Ֆրանսիայում եւ իր երկրի մշտական ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Պրոֆեսիոնալ դիվանագետն ու քաղաքական գործիչը, կրթություն է ստացել Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում եւ ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանում, նա զբաղեցնում է փոխարտգործնախարարի (1995-96թթ.) եւ արտգործնախարարի (1996-97թթ.) պաշտոնները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---