Զանազան երկրների IT ոլորտի առաջատար մասնագետները կայցելեն Երեւան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Երեւանում կբացվի «Համակարգչային գիտությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները» CSIT-2009 միջազգային գիտաժողովը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի մամլո ծառայությունից:



Գիտաժողովին կմասնակցեն աշխարհի 17 երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ եւ գիտնականներ: Գիտաժողովի կազմակերպիչներն են` Հայաստանի Կառավարությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման խնդիրների ինստիտուտը, Կապի միջոցների երեւանյան գիտահետազոտական ինստիտուտը, ինչպես նաեւ «SynopsysՀայաստան», «Unicomp», «Հայլինք», «Virage Logic» ընկերությունները, «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամը (EIF) եւ Զարգացման հայկական գործակալությունը:



Գիտաժողովի հիմնական առաքելությունը համակարգչային գիտության զարգացումն է, ինչպես նաեւ գիտական ու տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակությունը մասնագետների միջեւ եւ հնարավորությունների ստեղծումը Հայաստանի գիտնականների եւ միջազգային գիտական կենտրոնների միջեւ համագործակցության ընդլայնման համար:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---