Ռ.Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» Օսկարի հավակնորդ է24 սեպտեմբերի 2009 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմը Հայաստանի մշակույթի նախարարության կողմից ներկայացվել է «Օսկար-2010» կինոմրցանակաբաշխությանը «Օտարալեզու լավագույն ֆիլմեր» անվանակարգում: «Օսկար» Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի կանոնադրության համաձայն, հայտերը պետք էր ներկայացնել մինչեւ 2009թ. սեպտեմբերի 1-ը: Ինչպես հայտնել է Հայաստանի Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Քրիստինա Ղուշչյանը, իրենք մոտ երկու ամիս առաջ են նամակ ուղարկել մրցանակաբաշխության կազմակերպիչներին: Ֆիլմը նկարահանվել է 2008 թ.: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռուբեն Գեւորգյանցը, ռեժիսորներն են` Ռուբեն Գեւորգյանցը, Վահե Գեւորգյանցը: Ֆիլմը նվիրված է Իտալացի հանրահայտ կինոսցենարիստ, դրամատուրգ, բանաստեղծ, նկարիչ, քանդակագործ Տոնինո Գուերային: «Հրաշագործի աշունը» 2008 թ. «21-րդ դարի նորկինո» փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի, ինչպես նաեւ «Ոսկե դափ» մրցանակի (Խանտի-Մանսիյսկի ՄԿՓ, 2008) եւ ՀՀ նախագահի մրցանակի (2009): Նշենք, որ Ամերիկյան կինոակադեմիան 82-րդ անգամ իր մրցանակները կհանձնի 2010 թ. մարտի 7-ին` «Կոդակ» համալիրում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |