Հայ-թուրքական սահմանի բացումը բարենպաստ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը բարենպաստ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Այդ ազդեցությունը չի արտահայտվի այն հսկայական չափերով, որի մասին խոսում են մասնագետները, քանի որ ժամանակ է հարկավոր երկու երկրների շուկաների համատեղ ինտեգրման համար»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հիմնական օգուտը սահմանի բացումից Հայաստանի համար տրանսպորտային ծախսերի նվազումն է ապրանքի ինքնարժեքում եւ մենաշնորհային բոնուսի նվազումը վրաց տարանցիկ փոխադրիչների համար: «Տրանսպորտային ծախսերն այսօրվա դրությամբ Հայաստանի համար կազմում են արտաքին առեւտրի ինքնարժեքի շուրջ 25 տոկոսը, եւ դրանք կարող են կրճատվել երկու անգամ»,-հավելել է նա:



Ըստ Ջրբաշյանի, Հայաստանը չի փակել սահմանը թուրքական ապրանքների համար եւ հարկ չկա վախենալ դեմպինգային էքսպանսիայից: «Սահմանի բացումը, առավելագույնս, կարող է բերել նրան, որ թուրքական կողմը չի վճարի այլեւս այնքան, որքան վճարում էր, վրաց փոխադրողներին: Հայաստանը միշտ բաց է եղել թուրքական ապրանքի համար, դրանք միշտ ներկա են եղել հայկական շուկայում, մրցակցելով տեղի եւ ռուսական ապրանքների հետ»,-հավելել է նա:



Ջրբաշյանի խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացումից հետո մեծ ներուժ կառաջանա շատ ոլորտներում համագործակցության համար, մասնավորապես, էներգետիկայի, շինանյութերի, զբոսաշրջության, քիմիական արդյունաբերության (նաեւ Թուրքիա-Հայաստան ուղղությամբ):



Սահմանի բացումն, ըստ Ջրբաշյանի, կհանգեցնի մրցունակության բարձրացմանն երկրում: «Տեղական արտադրողը, բնականաբար, պետք է մտավախություն ունենա, քանի որ սահմանի բացումը կհանգեցնի մրցունակության ավելացմանը: Եթե մենք վաեխնում ենք թուրք արտադրողից մեր տեղական շուկայում, ապա ինչպե՞ս ենք պատրաստվում մրցակցել նրանց հետ եվրոպական շուկայում»,-ասել է նա: Մրցակցությունն երբեք եւ ոչ ոքի չի խանգարել, գտնում է Ջրբաշյանը: «Առողջ մրցակցությունը խթանում է ներդրումները, եւ դա նորմալ է, քանի որ այն արտադրողները, որոնք չեն կարող մրցակցել տեղական շուկայում թուրք արտադրողների հետ, պետք է իրենց տեղը զիջեն նրանց, ով կարող է: Այս տեսակետից Հայաստանի ներդրումային գրավչությունը կբարձրանա»,-ասել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրենը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---