Արա Գրիգորյան. «Պեռնո Ռիկարը» արտերկրից չի գնելու ոչ խաղող, ոչ էլ կոնյակի սպիրտ25 սեպտեմբերի 2009 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Երեւանի կոնյակի գործարանն այս տարի մտադիր է 32 000 տոննա խաղող մթերել: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը: «Այս տարի մենք 1 կգ խաղողի համար կվճարենք 130 դրամ մեր մասնաճյուղերում, մասնավորապես, Այգեվանում, իսկ Տավուշի մարզի համար կսահմանվի 120 դրամ: Ինչ վերաբերում է այն բողոքներին, թե մենք խաղողը ցածր գներով ենք մթերում, ապա ես կարող եմ ասել, որ խաղողի գինը շուկան է թելադրում»,-ասել է Գրիգորյանը: Նա նաեւ ասել է, որ գյուղացիների հետ պայմանագիր է կնքվում 1-3 տարով` նվազագույնը 110 դրամով: Ըստ Գրիգորյանի, «Պեռնո Ռիկարը» արտերկրից չի գնելու ոչ խաղող, ոչ էլ կոնյակի սպիրտ, այլ կբավարարվի տեղական հումքով: «Այս տարի մեր արտադրությունը նվազել է շուրջ 36 տոկոսով, սակայն մենք մտադիր ենք 1750 կգ ավելի խաղող մթերել, քան անցյալ տարի»,-ասել է Գրիգորյանը` հավելելով, որ որոշ գյուղացիներ հրաժարվում են վաճառել խաղողը ԵԿԳ գներով եւ, որպես հետեւանք, բերքը մնում է դաշտերում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Էրդողանը հրատապ հանդիպում է անցկացրել՝ նրան հայտնել են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են |