Երեւանում կայանալիք CSIT-2009 գիտաժողովում կքննարկվեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության հարցերը25 սեպտեմբերի 2009 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Երեւանում իր աշխատանքը կսկսի «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2009) 7-րդ միջազգային գիտաժողովը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնում, գիտաժողովին ներկա կլինեն 200-ից ավելի մասնակիցներ, այդ թվում 62 մասնակից ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նորվեգիայից, Վրաստանից, Բրազիլիայից, Լեհաստանից, Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Չեխիայի Հանրապետությունից, Թուրքիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Իրանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Կանադայից, Ֆրանսիայից՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի միջազգային նախագծերի ղեկավարներ, առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած ուսանողներ: CSIT-2009 7-րդ միջազգային գիտաժողովը կազմակերպված է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից, ՀՀ կառավարության, «Սինոփսիս» Հայաստան LTD-ի, «Յունիկոմպ» CJSC-ի, «Հայլինք» JSC-ի, Երեւանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի, Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, «ՎիրաժԼոջիք» Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի զարգացման գործակալության աջակցությամբ: CSIT-2009 7-րդ միջազգային գիտաժողովի առաքելությունն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջեւ գիտական եւ տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել ընդլայնելու Հայաստանի եւ միջազգային կենտրոնների գիտնականների միջեւ համագործակցությունը: Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն զեկույցներ հիմնարար գիտությունների ոլորտից, ինչպես նաեւ կանցկացվեն կիրառական նշանակություն ունեցող հատուկ աշխատանքային նստաշրջաններ՝ «Հայաստանի մասնակցությունը Սեւծովյան փոխկապակցություն նախագծին», «Տեղեկատվության անվտանգությունը Հայաստանում - ներկա վիճակը եւ խնդիրները», «UNL - Համընդհանուր ցանցային լեզուե, ,Հայկական ազգային GRID նախաձեռնությունե, «Հարավային Կովկասի տարածաշրջանի GRID ինֆրակառուցվածքները. ներկա վիճակը եւ հեռանկարները» թեմաներով: Գիտաժողովի ընթացքում կանցկացվեն նաեւ ուսուցողական սեմինարներ: Մասնակիցները գիտաժողովի արդյունքները կամփոփեն ,Հայաստանում ԻՏ քաղաքականության շուրջե թեմայով կլոր սեղանի ընթացքում: Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 2-ը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Ազատություն»․ Ազատամուտից Ղազախ հատվածում ուժեղացված հսկողություն է՝ ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են |