Քաղաքական արագ որոշում Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում չկա25 սեպտեմբերի 2009 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական արագ որոշում Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում չկա: Այս մասին Նյու Յորքում հայտարարել է Ավստրիայի Արտաքին գործերի նախարար Միկաել Սպինդելլեգերը, ով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարների հետ: «Կովկասում մեզ նոր համաձայնագիր է հարկավոր», - հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը` հորդորելով իր գործընկերներին լինել իրատես: Ավստրիացի նախարարի խոսքերով` Կովկասի կոնֆլիկտները խնդիր են հանդիսանում, մասնավորապես ԵՄ-ի համար: «Այսօր ԵՄ-ն հանդիսանում է միակ միջազգային կազմակերպությունը, որ դիտորդական առաքելություն է իրականացնում Վրաստանում` նշանակալի ներդրում ունենալով ողջ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պահպանման գործում: Միեւնույն ժամանակ, մենք պետք է իրատես մնանք. քաղաքական արագ որոշում Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում չկա: Այդ իսկ պատճառով զգացվում է այս տարածաշրջանում Եվրոպայի մասնակցության կարիքը: Եվրոպան չպետք է եւ չի շրջվի իր մերձավոր հարեւաններից», - ասաց Միկաել Սպինդելլեգերը: Այս մասին հաղորդում է Ավստրիայի ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |