Իրան-Հայաստան ե/գ շինարարությանը կարող են մասնակցել «ՌԵՈՒ» ՓԲԸ դուստր ընկերությունները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Յարոսլավլում կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության Միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հանձնաժողովի հայկական հատվածի նախագահ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ռուսական պատվիրակությունը` Հանձնաժողովի ռուսական հատվածի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեվիտինը:



Ռուսական կողմը հաղորդել է ներդրումների համապատասխան հիմնավորման մշակմանը ձեռնամուխ լինելու, հեռանկարային բեռնահոսքի գնահատման ու Իրանի ու Հայաստանի միջեւ նախագծվող երկաթուղային կայարանի բեռնավորման, ինչպես նաեւ շինարարությանը «ՌԵՈՒ» ՓԲԸ դուստր ընկերությունների մասնակցության հնարավորության մասին: Այդ մասին հաղորդում է ՌԴ Տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը:



Հայաստանի եւ Իրանի երկաթուղային հաղորդակցությունը նախատեսում է 80կմ երկարությամբ նոր գծերի կառուցում Իրանի հյուսիս-արեւմուտքում` հայկական սահմանի վրա Արաքս գետից մինչեւ Մարանդ կետը Թավրիզ-Ջուղա առանցքի վրա:



Նախնական գնահատականով, գծի շինարարությունը կարժենա մոտ $2 մլրդ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---