Հայաստանը կանգնած է երկընտրանքի առաջ` պայքարել ճգնաժամի դեմ եւ միաժամանակ բարեփոխումներ անցկացնել

PanARMENIAN.Net - Հայաստանը գտնվում է արդյունավետ շուկայական հարաբերությունների եւ ինստիտուտների կառուցման սկզբնական փուլում, ասաց PanARMENIAN.NET-ի թղթակցին Տնտեսական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) նախկին համատնօրեն, Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Դժբախտաբար մենք բաց թողեցինք կարեւոր շրջանը, քանի որ անկախության օրից անցավ 18 տարի, իսկ կատարած բարեփոխումները թերի էին եւ չէին հասցված մինչեւ վերջ, որի հետեւանքն են ներկայիս ոչ այնքան համարժեք ինստիտուտները», - ասաց նա:



Տնտեսագետի խոսքերով, դրան ավելացրած ստեղծվել է բոլորովին այլ տնտեսական վիճակ եւ ներկա ժամանակ երկիրը կանգնած է երկընտրանքի առաջ` պայքարել ճգնաժամի դեմ եւ միաժամանակ բարեփոխումներ անցկացնել, ինչը շատ բարդ է: Ջրբաշյանի կարծիքով հիմնական խնդիրը կայանում է բնակչության աշխարհայացքի մեջ` անհրաժեշտ էր վերակառուցել տնտեսության կազմվածքը եւ ղեկավարման համակարգը ճգնաժամի պայմաններում, երբ լավ ժամանակներ էին, երկնիշ աճ, «ներկա ժամանակ դա ավելի դժվար է անել»:Հայաստանը բարեփոխումների կարիք ունի, կարծում է Ջրբաշյանը:



Սակայն տնտեսագետի կարծիքով, եթե Ճգնաժամին մոտենալ այն դիրքորոշումից, որ «ճգնաժամը դա նաեւ հնարավորություն է», մասնավորապես հնարավորություն էլուրջ բարեփոխումների համար, ապա կարելի է համաձայնության գալ տնտեսվարող սուբյեկտների եւ կառավարության միջեւ այդ բարեփոխումների անհրաժեշտության հարցում: «Երբ, որ գրանցվում էր տնտեսական աճ, չկար բարեփոխումների շահագրգռվածություն, դրանք քաղաքական գործիչների ուսերի վրա էին, որոնք հնարավոր է կողմ էին բարեփոխումներին», ավելացրեց նա: Ջրբաշյանի խոսքերով ներկա ժամանակ, ճգնաժամի պայմաններում բոլորը հասկանում են, որ ինչ որ բան անհրաժեշտ է փոխել եւ հնարավորինս շուտ: «Հույս ունեմ, որ դա կբերի նրան, որ իրավիճակը կփոխվի, եւ հաջորդ 15 տարիները կդառնան ավելի արդյունավետ բարեփոխումների եւ շուկայական հարաբերությունների ու ինստիտուտների արդյունավետության նկատմամբ, քան դա մինչեւ հիմա էր: Ես լավատես եմ եւ մտածում եմ, որ Հայաստանը կհաղթահարի դա, քանի, որ մեր ազգի հատկանիշներից մեկը կայանում է նրանում, որ ճգնաժամային պահերին մենք կարող ենք ելք գտնել այդ իրավիճակից»,- ասաց Ջրբաշյանը;
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---