Այս աշնանը ԵԽԽՎ չի քննարկելու Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները28 սեպտեմբերի 2009 - 18:59 AMT PanARMENIAN.Net - «Կարծում եմ անիմաստ է ակնկալել, որ այս աշնանը ԵԽԽՎ-ում կամ այլ եվրոպական կառույցներում կքննարկվեն Հայաստանի ու Թուրքիայի ներքին քաղաքական խնդիրները»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:Սաֆարյանի խոսքով, դա պարզ դարձավ, երբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը ողջունեց հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունները եւ ընդգծեց, որ նրանք «բավական շատ են աշխատել այդ Արձանագրությունների շուրջ»: Ինչպես գտնում է Սաֆարյանը, դա նշանակում է, որ եվրոպական կառույցները չեն քննարկելու Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդավարացման խնդիրները, որպեսզի չվնասեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Սաֆարյանն ավելացրել է, որ այդ մասին իրենց խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, որը ներկայացնում է «ժառանգությանը» Եվրոպայի Խորհրդում, իր հանձնաժողովի նիստից հետո վերադառնալով, նույնպես հայտնել է, որ Հայաստանի ներքին քաղաքական հարցերը չեն քննարկվելու: Սաֆարյանի կարծիքով, Եվրոպան ավելի շատ նշանակություն է տալիս սեփական աշխարհաքաղաքական շահերին, քան Հայաստանի ու Թուրքիայի ժողովրդավարացմանը, ինչը շատ կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում բարենպաստ մթնոլորտի ապահովման համար: «Այսինքն, եվրոպական կառույցները միացել են Ռուսաստանի ու ԱՄՆ կողմից նախաձեռնված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- ամփոփել է Սաֆարյանը: Սաֆարյանի կարծիքով, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի խնդիրների քննարկումների բացակայության դեպքում դրանից, իհարկե, կտուժի երկրում բարեփոխումների եւ ժողովրդավարացման գործընթացը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |