Գագիկ Հարությունյան. Հայաստանին լուրջ մարտահրավեր է նետվել

PanARMENIAN.Net - Եթե բոլոր երկրները հետեւել են ստորագրված Արձանագրություններին, ապա մենք այժմ խաղաղության մեջ կապրեինք: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Նորավանք» կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքով, պետք չէ ֆետիշացնել Արձանագրությունները, քանի որ դրանց ստորագրումից հետո, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ժամանակի ընթացքում շատ բան կարող է փոխվել: Դրա լավ օրինակը, նրա կարծիքով, 1975թ. Հելսինկյան համաձայնագիրն է, որից այժմ միայն հիշողություններ են մնացել:



Հարությունյանը նշել է Արձանագրությունների դրական կողմերը Հայաստանի համար` երկրի տնտեսության զարգացում, հնարավորություն այն բանի, որ Արձանագրությունների ստորագրումը ճեղքվածք կդառնա թուրք-ադրբեջանական հարաբերություններում:



«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ Թուրքիան ցանկանում է ազատվել հանցագործի կերպարից»,- ասել է Գագիկ Հարությունյանը` ընդգծելով, որ Թուրքիան մեղավոր է Հայոց եւ պոնտական հույների ցեղասպանության մեջ:



Նրա խոսքով, Հայաստանը երկու ճանապարհների բաժանման կետում է. մի կողմից նա կարող է հրաժարվել բանակցություններից, ինչը շատ հեշտ է, իսկ մյուս կողմից նա կհամաձայնի եւ կօգտագործի իր բոլոր ռեսուրսները, որպեսզի Թուրքիայի համար մրցունակ լինի: Հակառակ դեպքում հետեւանքներն այնքան էլ հաճելի չեն լինի: երեւանն ընտրել է երկրորդ ճանապարհը, եւ այժմ Հայաստանին լուրջ մարտահրավեր է նետվել»,- նշել է Գագիկ Հարությունյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---