Բաքուն զրկել է թուրքական NTV հեռուստաընկերության լրագրողին Ադրբեջանական հավատարմագրումից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը թուրքական NTV հեռուստաընկերության լրագրող Ռամինա Աբդուլաեւին Ադրբեջանական

հավատարմագրումից: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը:



Ադրբեջանի ԱԳՆ-ն սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությանը նոտա է հղել` NTV հեռուստաընկերության լրագրողի Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ: Լրագրողը հավատարմագիր էր ստացել ԼՂՀ ԱԳՆ կողմից: Այս մասին գրում է Trend News-ը:



Սեպտեմբերի սկզբին թուրք լրագրողները եղել են ԼՂՀ-ում, որտեղ հանդիպել են ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանին: Ստեփանակերտ լրագրողները ժամանել

էին Երեւանից, որտեղ ստացել էին մուտքի վիզաներ ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունից:



Բաքվի ԶԼՄները օրերս տարածել էին տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիայի արտգործնախարարությունը «դատապարտւոմ է լրագրողների այցը Ղարաբաղ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---