Հարավային Կովկասում անվտանգության դեֆիցիտ է նկատվում

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում օգոստոսյան պատերազմից հետո անվտանգության դեֆիցիտ է նկատվում: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ Մեծ Կովկասում» թեմայով Երեւան-Կիեւ հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Մեծ Բրիտանիա) Ռուսաստանի ու Եվրասիայի ծրագրերի տնօրեն Օկսանա Անտոնենկոն: «Այդ պատերազմից հետո Հարավային Կովկասի խնդիրը ներառվել է միջազգային օրակարգի մեջ եւ պետք է խոստովանել, որ մենք այժմ տարածաշրջանային ալգորիթմի մշակումից շատ ավելի հեռու ենք գտնվում, քան մեկ տարի առաջ»,- հայտնել է փորձագետը:



Օկսանա Անտոնենկոն նշել է մի շարք դրական երեւույթներ, որոնք բարենպաստ ազդեցություն կունենան նման ալգորիթմի մշակման վրա. դրական իմպուլսները ամերիկա-ռուսական հարաբերություններում, ԵՄ դերի մեծացումը անվտանգության հրապարակում` որպես խաղացող եւ հայ-թուրքական հարաբերությունների սպասվող կարգավորումը:



«Օգոստոսյան պատերազմից հետո առաջարկված Կովկասյան պլատֆորմը դեռեւս արգելակում է: Տարածաշրջանային ալգորիթմի մշակման գործում առաջընթացը հնարավոր է, եթե նախաձեռնություններով հանդես գան Հարավային Կովկասի երկրները»,- նշել է փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---