ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԲԻԶՆԵՍ-ԻՆԿՈՒԲԱՏՈՐ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացել է բիզնես-ինկուբատորի բացումը` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այդ կառույցի ֆինանսավորումը կիրագործվի Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ «Իզմիրյան» հիմնադրամի աջակցությամբ: «Արմինֆո» գործակալության տվյալներով, Համաշխարհային բանկը ծրագրի իրականացման համար մտադիր է տրամադրել մոտ հինգ միլիոն դոլար: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, ինկուբատորը օգնություն կցուցաբերի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայկական ընկերություններին միջազգային շուկա դուրս գալուց, կաջակցի հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնավոր սեկտորին, կիրականացնի տարբեր ուսումնական ծրագրեր: Խոսելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեջ կառավարության դերի մասին, Կարեն Ճշմարիտյանը հայտնել է, որ համաձայն մշակված կոնցեպցիայի, Տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորը հայտարարված է ամենաառաջնայիններից մեկը եւ այժմ անհրաժեշտ է գտնել մեխանիզմներ, որոնք կապահովեն այդ սեկտորի ինքնուրույն զարգացումը` առանց արտաքին ազդեցության:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---