Երեւանում մեկնարկեց HIGH FEST թատերական փառատոնը

PanARMENIAN.Net - Երեւանում մեկնարկել է HIGH FEST թատերական փառատոնը: Փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանի խոսքով, փառատոնն այս տարի նույնպես միանգամայն ներկայացուցչական է լինելու: «Որպեսզի պահպանենք փառատոնի առաջատար դիրքը ողջ հետխորհրդային տարածքում, մեզ ֆինանսական աջակցություն է հարկավոր»,- հոկտեմբերի 1-ին կայացած մամլո ասուլիսին հայտնել է Ղուկասյանը:



Փառատոնը բացվում է բուլղարական «Կրեդո» թատրոնի «Շինել» ներկայացմամբ:



HIGH FEST թատերական փառատոնը Երեւանում անցկացվում է 2001 թվականից եւ արդեն ճանաչված է որպես հետխորհրդային տարածքի ամենապատվավոր փառատոններից մեկը: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր եւ տեղի կունենան պրեմիերաներ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---