Մոսկվայում դաժանաբար սպանվել է Հայաստանի քաղաքացի

PanARMENIAN.Net - Մոսկվայում դաժանաբար սպանվել է Հայաստանի քաղաքացի: Ինչպես հաղորդել է աղբյուրը Մոսկվայի իրավապահ մարմիններում, 19-ամյա հայի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 1-ին, 23:00-ին Վվեդենսկու փողոցի թիվ 15 տան մոտակայքում: «Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մահը վրա է հասել դանակի բազմաթիվ հարվածներից», հաղորդում է «Ինտերֆաքսը»:



Թե հատկապես երբ է կատարվել սպանությունը, չի հաղորդվում: Ըստ ականատեսների, Հայաստանի քաղաքացու վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ:



Ըստ իրավապահ մարմինների, սպանված հայ երիտասարդը անօրինական էր գտնվում Մոսկվայում` խուսափելով զինծառայությունից Հայաստանում, որտեղ այդ առնչությամբ հետախուզության մեջ էր հայտնվել:



Հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---