ԱրմենՏելը բացել է Հայաստանի առաջին հեռահար ուսուցման դասարանը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի թիվ 55 դպրոցում ԱրմենՏելը բացել է Հայաստանիառաջին հեռահար ուսուցման դասարանը: «Դեռ տաս տարի առաջ նման բան անհնարին էր նույնիսկ պատկերացնել: Իսկ այսօր տեխնոլոգիաներն այնպիսի առաջընթաց են ապրել, որ ամենաֆանտաստիկ բաները դարձել են իրականություն: Սա նոր դպրոց է, 21-րդ դարի դպրոց, ապագայի դպրոց: Ինտերակտիվ դասարանը խիզախ լուծում է, եւ «ԱրմենմՏել»-ը հպարտ է դառնալ Հայաստանի դպրոցներում նորամուծությունների հովանավոր», - հեռահար ուսուցման դասարանի բացման արարաղության ժամանակ ասել է «ԱրմենՏել»-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:



Ի.Կլիմկոնշեշտեց, որ հեռահարուսուցման դասարանը ստեղծվել է կրթությանը, երեխաներին եւ պատանիներին աջակցելու, բարձր տեխնոլոգիաները զարգացնելու «ԱրմենՏել»-ի ռազմավարության շրջանակներում:

Հեռահար ուսուցման համակարգը ներդրված է թիվ 55 դպրոցում «Ալֆա» ընկերության հետ համատեղ:

«Համակարգի հիմքում ընկած է Polycom QDX6000 տեսակոնֆերանսային կապը` համապաատսխան ծրագրային փաթեթով: Այն ներդրվել է դպրոցի 16 դասարաններում, որոնք ներկայում կարող են կապվել ոչ միայն միմյանց հետ, այլեւ ցանկացած այլ հեռահար օգտվողի հետ», - նշեց «Ալֆա» ընկերության առեւտրային բաժնի ղեկավար Արթուր Ղարիբյանը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---