Ամերիկացի սքաութները կպահպանեն Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի տարածքը

PanARMENIAN.Net - Որպես իր համայնքի ծրագրի մի մաս, Վաշինգտոնի ամերիկացի սքաութները որոշել են կամավոր հիմունքներով պահպանել Վաշինգտոնի Ազգային բանկի նախկին շենքը, որը վերածվել է Հայոց ցեղասպանության թանգարանի: «Մենք ցանկանում ենք նաեւ, որ այդ պատմական վայրը հասանելի լինի տեղաբնակների համար: Մենք շատ հուզված ենք սքաութների առաջարկով, որոնք ցանկանում են մեզ հետ միասին բարեկարգել թանգարանի տարածքը»,-ասել է ԱՄՆ Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման հոգաբարձուների կոմիտեի նախագահ, Ամերիկայի Հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Վան Կրիկորյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---