ՀՀԿ. Ամենայն հավանականությամբ Թուրքիայի խորհրդարանն առաջինը կվավերացնի Արձանագրությունները

PanARMENIAN.Net - «Նախաստորագրված Արձանագրություների մեջ անհնար է փոփոխություններ ներմուծել, քանի որ եթե Հայաստանը հանդես գա նման առաջարկով, գործընթացը կձգձգվի երկու տարով, եւ մենք ստիպված կլինենք ամեն ինչ զրոյից սկսել»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:



Նրա խոսքով, հոկտեմբերի 10-ին` Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների կողմից փաստաթղթերի ստորագրումից հետո, Արձանագրությունները վավերացման համար կներմուծվեն երկու երկրների խորհրդարանների օրակարգ: «Հայաստանի կառավարող կոալիցիան արդեն օժանդակել է հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացը, եւ եթե այդ գործընթացից բխող հետեւանքներն ի վնաս Հայաստանի լինեն, ապա դրա համար միայն կոալիցիան է պատասխանատվություն կրելու»,- ընդգծել է Զոհրաբյանը:



«Ամենայն հավանականությամբ չհրապարակվող բանավոր համաձայնություն կլինի, որպեսզի Արձանագրություններն առաջինը վավերացնի թուրքական խորհրդարանը, իսկ հետո արդեն` Հայաստանի խորհրդարանը»,- ասել է Զոհրաբյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---