«Միացումը» հերթական բողոքի ակցիան է կազմակերպել Հայ-թուրքական արձանագրությունների դեմ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Երեւանի կենտրոնում տեղի է ունեցել «Միացում» ազգային նախաձեռնության բողոքի ակցիան` ընդդեմ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ու Մադրիդյան սկզբունքների:



Բողոքի ակցիան ուղեկցվում էր ստորագրահավաքով եւ թղթերի հրկիզմամբ, որոնց վրա գրված էր` «Ո'չ թուրքական արձանագրություններին» եւ «Ո'չ Մադրիդյան սկզբունքներին»:



Բողոքի ակցիային մասնակցում էին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ ազգային-ազատագրական պայքարի մասնակից Ալեք Ենիգոմշյանը:



Լրագրողների հետ զրույցում Տիգրան Խզմալյանն ասել է նաեւ, որ նման միջոցառումները տեւական բնույթ կկրեն եւ նախատեսվում է բողոքի նման ակցիաներ կազմակերպել ՀՀ բոլոր մարզերում: «Մեր բողոքի ցույցերն ուղղված են հայ ժողովրդի զգոնությունն արթնացնելուն եւ կոչ են անում ընդդիմանալ հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացին»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---