Հայաստանի Ոստիկանությունում անցկացվող բարեփոխումներն արդեն արդյունքներ են տալիս

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության կողմից երկրի իրավապահ մարմնի բարեկարգման համար անցկացվող բարեփոխումներն արդեն արդյունքներ են տալիս, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` բացելով ՀՀ կառավարության` հինգշաբթի օրը կայացած նիստը: «Հարցումները, որ կատարվում են մեր քաղաքացիների շրջանում, նույնպես ցույց են տալիս, որ նաեւ հասարակությունը արձանագրում է, որ այստեղ կան դրական փոփոխություններ»,- ասել է նա: Կառավարության ղեկավարի խոսքով, այդ մասին վկայում են նաեւ երկրում իրականացվող բարեփոխումներին հետեւող միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքները: Վերջիններս աջակցում են Հայաստանին նաեւ հակակոռուպցիոն խնդիրների լուծման հարցում:



Միեւնույն ժամանակ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Ոստիկանությունն ինքը հետազոտի այդ ճյուղը եւ պարզի, թե ինչպիսի բարեփոխումներ են անհրաժեշտ այդ ոլորտում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---