Ավտովթարից մահացել է ԱԺ պատամավոր Մելիք Գասպարյանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ի երեկոյան ավտովթարից մահացել է ՀՀ ԱԺ պատամավոր, ՀՀԿ անդամ Մելիք Գասպարյանը, հաղորդում է lragir.am-ը: Դեպքը տեղի է ունեցել Չարենցավան-Երեւան ավտոմայրուղու վրա: Գասպարյանը եղել է իր Բրաբուս մեքենայով: 58-ամյա Գասպարյանին տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, սակայն, դժբախտաբար, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Մելիք Գասպարյանի հետ մեքենայում է եղել նաեւ Մաքս Գրուպի սեփականատեր, պատամավոր Խաչիկ Մանուկյանը, ով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ի դեպ, 2001թ. պատամավորի նկատմամբ իրականացվել էր մահափորձ, երբ պայթեցվել էր նրա մեքենան: Մելիք Գասպարյանը ծնունդով Վարդենիսից էր, պատամավոր էր դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով: Նա զբաղվում էր նաեւ ործարարությամբ. շինարարություն էր իրականացնում Երեւանի կենտրոնում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---