Մոսկվան անկեղծորեն ուրախ է Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ուրախ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական Արձանագրությունների ստորագրմանը, որոնք նպաստում են տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը: Ռուսաստանը պատրաստ է երկու երկրների միջեւ կազմակերպել երկաթուղային հաղորդակցություն: Այդ մասին Արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարՍերգեյ Լավրովը:



«Չեմ թաքցնի` մենք անկեղծորեն ուրախ ենք դրան: Հայաստանը եւ Թուրքիան` Ռուսաստանի բարեկամ երկրներն են: Ստորագրումը` դա միայն առաջին քայլն է, եւ այժմ անհրաժեշտ է փաստաթղթի արագ վավերացումը եւ գործնական իրականացումը»,- հայտարարել է Լավրովը:



Նա նշել է, որ Արձանագրությունները «որոշում են երկրների հետագա գործողությունները միջպետական կապերի համապարփակ կարգավորմանը» եւ կհանգեցնեն «առեւտրատնտեսական շփումների աշխույժությանը, դրական կանդրադառնան Հայաստանի եւ Թուրքիայի սոցիալ տնտեսական վիճակի վրա»:



«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է սատարել այդ գործընթացին հետագայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախագծերի իրականացմանը, առաջին հերթին` էլեկտրաէներգետիկական եւ տրանսպորտային հաղորդակցային ոլորտներում», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նրա խոսքերով «Ռուսական «Ինտեր ԵԷՍ» ԲԲԸ ընկերությունը մասնակցում է Հայաստանից Թուրքիա էլեկտրոէներգիայի մատակարարմանը», - նշել է Լավրովը:



««Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ն պատրաստ է ապահովվել երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցության անխափան աշխատանքը` Դողուկապի - Ախուրյան սահմանային անցակետով», - նշել է Լավրովը:



Նա ավելացրել է, որ «Կան նաեւ ուրիշ խոստումնալից նախագծեր, որոնք դրական կանդրադառնան մարդկանց առօրյա կյանքի վրա»: Լավրովը նաեւ ողջունեց «հայ եւ թուրք գործընկերների բարդ հարցերի կարգավորման վերաբերյալ պրագմատիկ եւ գործնական աշխատանքը»:



«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարի դրացիական հարաբերություններ հաստատման գործում մենք զգում ենք հստակ դիրքորոշում, ինչը պետք է նպաստի տարածաշրջանում համերաշխության ամրապնդմանը ու անվտանգության հետագա քայլերին», - ասել է նախարարը, հաղորդում է «ՌԻԱ» Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---