Զորակոչի կազմակերպումը հատկապես կարեւորվում է նոր պայմաններում

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԱԺ պաշտպանության գծով հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը:



Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է իր ելույթում, որ զորակոչը մշտապես կարեւոր միջոցառում է եղել` ուղղված մեր բանակի մարտունակության բարձրացմանը: Նա հատկապես կարեւորել է զորակոչի կազմակերպումը նոր պայմաններում, քանի որ երկրի ղեկավարությունը վերանայում է ռազմական դոկտրինը, կապված հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորման հետ: «Մենք, լինելով այդ կարգավորման կողմնակիցները, պետք է միջոցներ ձեռնարկենք չեզոքացնելու համար բացասական գործոնները»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---