Հայաստանի երիտասարդական հավաքականը զիջել է թուրք հասակակիցներին` գոլ բաց թողնելով խաղի 94-րդ րոպեին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն իր չորրորդ պարտությունն է կրել 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում` 0:1 հաշվով զիջելով Թուրքիայի հավաքականին: Խաղն անցնում էր Էքսիշեհիր քաղաքում Աթաթուրքի անվան մարզադաշտում:



Հանդիպումն անցել է դաշտի տերերի առավելությամբ, սակայն հայ ֆուտբոլիստներին, ի տարբերություն առաջին խաղի, երբ նրանք սեփական դաշտում զիջեցին 2:5 հաշվով, այս խաղում հաջողցեվ վտանգավոր պահեր ստեղծել թուրքական թիմի դարպասների մոտ: Առաջին խաղակեսից հետո, խաղի հաշիվը չբացվեց եւ թիմերը հեռացան դաշտից զրոյական հաշվով: Երկրորդ խաղակեսում խաղի սցենարը չփոխվեց: Խաղի հիմնական մասում թիմերին չհաջողվեց արդյունքի հասնել եւ, թվում էր, թե Հայաստանի հավաքականը կկարողանա վաստակել իր առաջին միավորը, երբ 4-րդ լրացուցիչ րոպեին Այդին Յիլմազը գոլ խփեց եւ հաղթանակ բերեց իր թիմին:



Նշենք, որ երկու թիմերն այս խաղում երեքական դեղին քարտ են վաստակել: Հայաստանից ` Դավիթ Մալոյանը, Հրաչ Յահանը եւ Արտաշես Առաքելյանը, իսկ Թուրքիայից` Մուստաֆա Փեքթեմեկը, Սերդար Ազիզը եւ խաղի հերոս Այդին Յիլմազը:



Այսպիսով, Ֆլեմինգ Սերիցլեվի սաները 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի չորս խաղերում չորս պարտություն են կրել եւ շարունակում են եզրափակել 2-րդ խմբի աղյուսակը, որտեղ ընդգրկված են Էստոնիայի, Թուրքիայի, Շվեյցարիայի, Վրաստանի ու Իռլանդիայի երիտասարդական հավաքականները:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---