Անձնագրում Հայաստանի կնիք ունենալու համար Բաքվում կարող են գնդակահարել նույնիսկ չեչենական լրագրողին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից, հոկտեմբերի 13-ին ձերբակալվել էր չեչենական լրագրող Ասյա Ումարովան: Հոկտեմբերի 12-ին նա գտնվում էր Թիֆլիսում, որտեղ մասնակցում էր «Լրագրողները հանուն խաղաղության» կովկասցի լրագրողների համար սեմինարին: «Թիֆլիսից ես մեկնեցի բաքու, որպեսզի հետո մեկնեմ Մախաչկալա, իսկ այդտեղից տուն `Գրոզնի: Վրաց-ադրբեջանական սահմանի վրա անձնագրերը ստուգելու համար վագոն մտան ադրբեջանցի սահմանապահները: Տեսան իմ անձնագրում հայկական կնիքը եւ հարցաքննության ենթարկեցին, սպառնում էին իջեցնել գնացքից», պատմել է PanARMENIAN.Net ի թղթակցին Ումարովան: «Նրանք հարցնում էին, թե ի՞նչ եմ ես արել Երեւանում, որքան եմ ես այնտեղ ապրել, ունեմ ես արդյո՞ք մոտ հայ ծանոթներ եւ այլն: Նրանցից մեկը ասաց, որ դա կլինի իմ վերջին ուղեւորությունը: Մի կերպ հասա Բաքու: Կայարանի սպասասրահում կրկնվեց նեւյն պատմությունը: Սահմանապահներից մեկը ասաց, որ «մինչեւ Մախաչկալա մենք կգնդակահարենք քեզ եւ ոչ ոք ոչ մի բան չի իմանա»: Մի խոսքով ինձ մի կերպ բաց թողեցին»:



Ասյա Ումարովան սովորել է Երեւանում` Կովկասի ինստիտուտում եւ ամենայն հավանականությամբ հենց այդ էր նրա հանդեպ այդպիսի «սեւեռուն» ուշադրության պատճառը ադրբեջանցի սահմանապահների կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---