ՖԻՖԱ-ն արգելել է ադրբեջանական դրոշներ բերել Թուրքիա-Հայաստան հանդիպմանը

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն արգելել է ադրբեջանական դրոշներ բերել Թուրքիա-Հայաստան հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում: Հիշեցնենք, որ սկզբնապես ադրբեջանական դրոշ բերելու վրա արգելք էր դրել Բուրսայի քաղաքապետարանը, բայց հետո այն վերացվել էր:



Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մահմուս Օզգեները հաստատել է այդ տեղեկատվությունը: «Այո, որոշում է ընդունվել արգելել Ադրբեջանի դրոշը մարզադաշտում: ՖԻՖԱ-ն վճռականորեն չի ցանկանում թույլ տալ, որպեսզի քաղաքականությունը ֆուտբոլ ներթափանցի: Նման դեպքեր եղել են նաեւ նախկինում»,- Օզգեների խոսքն է մեջբերում Hurriyet-ը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---