Օզելլ Նելսոն. Թեյլորը նախապատվությունը տալիս է առողջ սնունդին, ոչ թե ֆասթֆուդին

PanARMENIAN.Net - Ջերմեյն Թեյլորի մարզիչ Օզելլ Նելսոնը վստահ է, որ իր սանն է հաղթելու հոկտեմբերի 17-ին կայանալիք հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ մենամարտում, որով կմեկնարկի«Super Six World Classic» մրցաշարը:



«Նախորդ մենամարտերի համեմատ մենք որոշ չափով փոխեցինք մեր նախապատրաստումը: Ջերմեյնն այժմ ավելի շատ ուշադրություն է դարձնում ճիշտ սննդակարգին` նախապատվությունը տալով առոջղ սնունդին, ոչ թե ֆասթֆուդին: Մենք շատ ուշադրություն ենք դարձրել նրա ֆիզիկական մարզավիճակին, հատկապես դիմացկունությանը: Վերջին մենամարտում Ջերմեյնը զգալիորեն զիջեց դիրքերը մենամարտի վերջում: Վստահ եմ, որ Աբրահամի հետ մենամարտում դա չի կրկնվի: Թեյլորը կաշխատի արագության եւ մենամարտի վերջին փուլի վրա»,-մեջբերում է Նելսոնին sportbox.ru-ն:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---