Հայ իրավապաշտպանի կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի Դատախազությունը մտադիր է փոխել մեղադրանքի հոդվածը Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի նկատմամբ: Հոկտեմբերի 6-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում դատախազը միջնորդել է դատարանին, քրեական դատավարության օրենսգրքի 309 1-րդ հոդվածով սահմանված կարգով, հետաձգել դատաքննությունը, իսկ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը, փոխել եւ ընտրել նոր խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:



Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ , այդ կազմակերպության կայքի ֆոտոթղթակից Արշալույս Հակոբյանին, որը մայիսի 31-ին մասնակցել էր Երեւան քաղաքի Ավագանու խորհրդի ընտրություններին որպես դիտորդ, մեղադրանք էր ներկայացվել Հայաստանի քրեական Օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Դիմադրություն իշխանության ներկայացուցիչներին»:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---