16 հոկտեմբերի 2009 - 23:18 AMT
Երեւանում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի մասին փաստաթղթերի մեկնաբանությամբ գիրքը
Այսօր տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ` փաստաթղթերի մեկնաբանություններ» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Բարսեղովը: Գրքում մանրամասն վերլուծվում են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող բոլոր գոյություն ունեցող փաստաթղթերը:

«Ցավոք, գիրքը լույս է տեսել Բարսեղովի մահից հետո»,-ասել է Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Նրա խոսքերով, իր կյանքի վերջին 10 տարիները Յուրի Բարսեղովը նվիրել է Հայաստանի հիմնական խնդիրների ուսումնասիրությանը` Հայոց ցեղասպանությանն ու Ղարաբաղի հարցին: Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանին գրքի հրապարակման գործում ֆինանսական օգնության համար:

Հանդես է եկել նաեւ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, որը բարձր է գնահատել Յուրի Բարսեղովի աշխատանքները` հայտարարելով, որ դա չափազանց կարեւոր է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր փաստաթղթերը մանրակրկիտ վերլուծության ենթարկվեն: «Զարմանալի է, որ նման լայնածավալ աշխատանքը նա կարողացել է միայնակ կատարել»,-ասել է Շիրինյանը` ընդգծելով նման գրքերի անհրաժեշտությունը նաեւ Նախիջեւանի ու Ջավախքի վերաբերյալ: