ՀԱՊԿ հրամանատարական շտաբը բարձր է գնահատել հայ զինծառայողների ռազմական պատրաստվածության մակարդակը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ՆախագահՍերժ Սարգսյանը Ղազախստանի «Մարիբուլակ» զորավարժարանում այսօրհետեւել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2009» զորավարժությունների ավարտական փուլին: Հոկտեմբերի 12-16-ը Ղազախստանում կայացած զորավարժությունն առաջինն էր Արագ արձագանքման ուժերի ստեղծումից հետո: Զորավարժությանը Հայաստանը մասնակցում էր մեկ վաշտով եւ շարային սպաներով` ընդհանուրը 110 զինծառայող:



Զորավարժությունը նպատակ էր հետապնդում մշակել սպառնալիքների առկայության եւ ռազմական գործողությունների իրականացման պարագայում Արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջեւ փոխգործակցության ալգորիթմները եւ միացյալ հրամանատարական շտաբի ու արագ արձագանքման ուժերի տեղակայման երկրի զինված ուժերի հրամանատարության համատեղ գործողությունների համադրումը, ինչպես նաեւ ուսումնասիրել բազմազգ զորամիավորումների տեղակայման տարբեր մարտավարությունները:



ՀԱՊԿ-ի միացյալ հրամանատարական շտաբը եւ զորավարժությունների հրամանատարական կազմը բարձր են գնահատել հայ զինծառայողների մասնակցությունը զորավարժություններին եւ վերջիններիս մարտական պատրաստվածությունը:



«Փոխգործակցություն 2009»զորավարժություններիավարտական փուլին հետեւել են ՀԱՊԿ-ի անդամ հինգ պետությունների` Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի նախագահները:



Անդամ պետությունների ղեկավարներըբարձր են գնահատել զորավարժությունների արդյունքները եւ մեկ անգամ եւս ընդգծել, որ Արագ արձագանքման հավաքական ուժերի ձեւավորումը նոր բովանդակություն է հաղորդում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել նախորդ տարի դեկտեմբերին Ղազախստանի Նախագահի «Բորովոյ» կեցավայրում տեղի ունեցած պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, իսկ վերջնական որոշումը կայացվել էր 2009 թ. հունիսին` Մոսկվայում, Կազմակերպությունում մեր երկրի նախագահության ժամկետի ավարտին: ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման ուժերի առաջնային նպատակը բազմազգ ուժերի արագ տեղակայմամբ իր անդամ պետություններից մեկի նկատմամբ այլ երկրի կամ երկրների կողմից ռազմական ագրեսիայի կամ նման սպառնալիքի չեզոքացումն է:



Զորավարժությունների ավարտիցհետո, այսօրերեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանիգլխավորածպատվիրակությունը վերադարձել է Երեւան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---